Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Երիտասարդական խորհուրդ Գյումրիում

Երիտասարդական խորհուրդ Գյումրիում
18.09.2013 | 17:53

Մարզերում երիտասարդության խնդիրներն ավելի սուր են դրված, քան մայրաքաղաքում: Սկսած ժամանցի կազմակերպման, առօրյան հետաքրքիր դարձնելուց մինչև կինո, թատրոն, համերգ այցելելը: Կա նաև կազմակերպչական մեծ տարբերություն: Մայրաքաղաքի երիտասարդները քաղաքացիական մեծ ակտիվություն են ցուցաբերում` մասնակից դառնալով բողոքի տարբեր ակցիաների, իրենք ևս նախաձեռնելով դրանք: Հայրաքաղաքի` Գյումրու, երիտասարդները, ի տարբերություն այլ քաղաքների, բավականին ակտիվ են: Սրա լավագույն ապացույցն է վերջերս ստեղծված Գյումրու երիտասարդական հանրային խորհուրդը: Ի դեպ, նման խորհուրդ արդեն կա Արթիկում և Մարալիկում: Մինչ դրանց ստեղծումը կատարվել են հետազոտություններ երիտասարդության շրջանում և պարզվել երիտասարդությանը հուզող առաջնային խնդիրները, որոնց լուծմամբ էլ զբաղվելու են այդ խորհուրդները:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2427

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ